Տնտեսություն 

Վարչապետի աշխատակազմում հաստիքները 578-ից դարձել են 721. Աշխատակազմի ղեկավար

2020 թվականի համար վարչապետի աշխատակազմը ներկայացրել է 11 ծրագիր և 47 միջոցառում, որոնց համար ընդհանուր առմամբ ներկայացվել է 22 միլիարդ 318 միլիոն 676,7 հազար դրամի հայտ: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանը նշեց, որ վարչապետի աշխատակազմում տրանսպորտային միջոցներ են կրճատվել. «Կրճատվել է 44 ավտոմեքենա և 30 վարորդ, ինչի արդյունքում խնայվել է մոտ 65 միլիոն դրամ»:

2019 թվականին կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վարչապետի աշխատակազմում ավելացել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը: Փոփոխություններ են կատարվել նաև աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում, ինչի արդյունքում հաստիքները 578-ից դարձել են 721:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից