«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկի Կովաչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են մյունխենյան գրանդի էջից:
Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնության արդյունքում:
Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը, գերմանական ակումբում մարզչի պարտականությունները կկատարի Հանս Ֆլիքը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության վերջինի տուրում «Բավարիան» 5:1 հաշվով պարտվեց «Այնտրախտին» ու հիմա մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: