Սպորտ 

Դուք հիմար եք, եթե չեք նկատում դա. Անրին հայտնել է, թե ինչ է ասել Գվարդիոլան իրենց Մեսսիի մասին

analitik.am

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Պեպ Գվարդիոլայի «Բարսայում» Լեոնել Մեսսիի դերի ու այն մասին, թե ինչպես էր կատալոնացին վերաբերվում երիտասարդ արգենտինացուն:

««Բարսելոնայում» մեկ տարի անցկացնելուց հետո Պեպը մի օր մոտեցավ մեզ ու հայտարարեց, որ մենք հիմարներ ենք, եթե չենք տեսնում, որ Մեսսին յուրահատուկ է:

Ես իմ մտքերով հաճախ վերադառնում էի «Արսենալ» ու ինձ պատկերացնում էի Բերգկամպի տեղում: Նա ժամանակին ետ քաշվեց ու օգնեց ինձ, երբ դրա անհրաժեշտությունը եղավ: «Բարսելոնայում» բոլորը գիտեին, որ Մեսսին յուրահատուկ է: Մենք գիտեինք, որ պետք է զսպեինք մեր ամբիցիաները և օգնեինք նրան: Դա օգնում էր մեզ ևս»,-ասել է ֆրանսիացին, ով կատալոնական գրանդում հանդես եկավ 2007-10 թվականներին՝ 80 խաղում դառնալով 35 գոլի հեղինակ:

Նույն շարքից