Տնտեսություն 

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը ԱԺ-ում պատգամավորների քար լռությամբ «բոլորիս տարավ 1920 թվական ու ետ բերեց»

analitik.am

Խորհրդարանում շարունակվում են 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Օրվա վերջում նիստերի դահլիճն արդեն կիսադատարկ է: Հավանաբար պատգամավորները շատ են հոգնել: Հոգնել է նաև Քաղաքաշինության կոմիտիե ղեկավար Վահագն Վերմիշյանը, ում սխալն աննկատ մնաց պատգամավորների կողմից։

Վերմիշյանն իր զեկույցի ժամանակ հայտարարեց, որ ներկայացնում է «1920 թվականին բյուջեից տրամադրված գումարները»:

Բարեբախտաբար Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը խոսքի շարունակությունում «մեզ վերադարձրեց 21-րդ դար»՝ ներկայացնելով նախագծով կոմիտեին տրամադրվելիք միջոցները: Վերմիշյանը մասնավորապես նշեց, որ նախորդ բյուջեի հետ համեմատած այս անգամ աշխատավարձի ֆոնդը պակասելու է: Դա պայմանավորված է նրանով, որ մոտ 31 տոկոսով հաստիքների կրճատում է եղել:

Նույն շարքից