Սպորտ 

Արսեն Վենգերը «վրաերթի է ենթարկել» Վալվերդեի «Բարսելոնային»

analitik.am

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնա»-«Սլավիայի» խաղից հետո, որն ավարտվեց 0:0 հաշվով, Արսեն Վենգերը կոշտ քննադատության է ենթարկել կատալոնական գրանդին:

«Մյուս խաղացողները սպասում են, որ Մեսսին ինչ-որ բան անի, իսկ այդ ընթացքում թիմային խաղի բոլոր առավելություններն ուղղակի անհետանում են:

Նախկինում երաժշտություն կար «Բարսելոնայի» խաղում: Դա հրաշալի թիմային խաղի երաժշտություն էր, որը թույլ չէր տալիս հակառակարդին խլել գնդակը, իսկ ահա եզրափակիչ մասում իր խոսքն էր ասում Մեսսին:

Իսկ հիմա, ամեն անգամ գնդակը կորցնելուց հետո սեփական դարպասը գնդակ ընդունելու վտանգ է առաջանում, քանի որ խաղացողները չեն հասցնում փակել ազատ գոտիները: Թիմին պակասում է դինամիկան, էներգիան, վստահությունը»:

Նույն շարքից