Տնտեսություն 

Վրաստանն ու Հայաստանն անցել են ազատ թռիչքների ռեժիմի

analitik.am

Ալիքմեդիան գրում է.

«Նոյեմբերի 8-ից Վրաստանն ու Հայաստանն անցնում են ազատ թռիչքների ռեժիմի։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությանը կից «Georgian Air Navigation»  ընկերությունը։

Նախագիծը ենթադրում է Վրաստանի և Հայաստանի օդային տարածքում ազատ երթուղիների օգտագործման հնարավորություն՝ հայտնելով միայն ելքի ու մուտքի կետերը։ Ընտրված ուղիները նշվելու են որպես Հարավային Կովկասի (Free Route Airspace in South Caucasus Area, FRASC) ազատ օդային տարածության երթուղիներ։ Սա նշանակում է, որ հնարավոր կլինի անցնել ուղիղ հետագծով թռիչքների։

Ներկայումս այս համակարգը ծածկում է Եվրոպայի օդային տարածության մեկ քառորդը։

«Georgian Air Navigation»-ն այս այս պրոյեկտն իրականացնում է ՀՀ-ի օդային սպասարկման կազմակերպության՝ ARMATS-ի հետ համատեղ։ Երկու երկրների կառավարությունները ազատ թռիչքների համակարգի ներդրման վրա սկսել են աշխատել 2017-ին։

Ըստ գործողությունների պլանի՝ ազատ օդային ուղիները ողջ Եվրոպայով կներդրվեն 2022-ին»։

 

Նույն շարքից