Հայաստան Քաղաքականություն 

Ինչ «ռազբորկաների» մեջ են Իմ քայլի պատգամավորները. Պարզաբանում է կողմերից մեկը

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ միջանցքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վեճի են բռնվել: Նիստերի դահլիճից ինչ-որ խնդրով իրար հետ վիճաբանած՝ միանգամից դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և նույն խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը:

Աթաբեկյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որևէ լուրջ բան չի եղել, խոսել են իրար հետ. «Մեզ մոտ ամեն օր էլ խնդիր է լինում, խոսում ենք իրար հետ»:

Իմ քայլի պատգամավորը ասաց, որ անձնական հարցեր են քննարկել:

Պատգամավորը հայտարարեց, որ «ռազբորկա» չի եղել, իսկ խոսակցությունը կապ չունի ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նույնասեռականների և սեռափոխվածների մասին նախագծերի հետ:

 

Նույն շարքից