Սպորտ 

Դավիդ Վիլյան հայտարարել է կարիերան ավարտելու մասին

analitik.am

Կատալանոկան «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Իսպանացին թվիթերյան իր էջում գրել է, որ խաղակոշիկները մեխից կախելու է 2019-20 մրցաշրջանից հետո:

Վիլյան շնորհակալություն է հայտնել բոլոր այն թիմերին, որտեղ հանդես է եկել. «Շնորհակալ եմ ընտանիքիս, որ միշտ աջակցել է ինձ»:

Նշենք, որ այս պահին 37-ամյա իսպանացին հանդես է գալիս ճապոնական «Վիսսել Կոբայում»:

Նույն շարքից