Սպորտ 

Պելեն ասել է, թե ում է համարում կատարյալ ֆուտբոլիստ ու ում հետ կցանկանար խաղալ նույն թիմում

analitik.am

Բրազիլական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն խոսել է այն մասին, թե ում է համարում ժամանակակից ֆուտբոլում լավագույնն ու ում հետ կցանկանար խաղալ նույն թիմում: Խոսքը, մասնավորապես Լեոնել Մեսսիի մասին է: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:

«Կարծում եմ, որ Մեսսին խելացի ֆուտբոլիստ է, նա կարողանում է փոխանցումներ կատարել, գոլերի հեղինակ դառնալ, հիանալի է առաջ տանում գնդակը:

Եթե մենք լինեինք նույն թիմում, հակառակորդը ստիպված կլիներ անհանգստանալ երկու ֆուտբոլիստի համար, ոչ թե միայն մեկի:

Այսօր Մեսսին ամենակատարյալ ֆուտբոլիստն է»,-ասել է ֆուտբոլի արքան:

Նույն շարքից