Սպորտ 

Բրազիլացի 17-ամյա տաղանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

analitik.am

«Ֆլամենգոյի» 17-ամյա կիսապաշտպան Ռեյնիր Կառվալյուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Հայտնվում է, որ կատալոնական գրանդն արդեն կապ է հաստատել բրազիլական ակումբի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը: Պնդում կա, թե երիտասարդ տաղանդի հրաժարագինը կազմում է 62 միլիոն եվրո:

«Ֆլամենգոյի» հիմնական թիմում 4 խաղում Կառվալյուն դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

 

Նույն շարքից