Սպորտ 

Ֆուտբոլային թիմի մարզչին հեռացրել են 4 րոպեում 58 հայհոյանքի համար

analitik.am

Անգլիական «Գրիմսբի Թաունի» գլխավոր մարզիչ Մայքլ Ջոլին պաշտոնանկ է արվել «Լեյթոն Օրիենթի» դեմ խաղում 0:4 հաշվով կրած պարտությունից հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նախ տեղեկություններ ենտարածվել այն մասին, որ Ջոլիին հեռացրել են թիմի վատ արդյունքների պատճառով, սակայն հետո պարզվել է, որ պաշտոնանկության պատճառն այլ է: Մարզչին հեռացրել են զգացմունքային ելույթից հետո, որը տևել է 4 րոպե, 12 վայրկյան:

Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Ջոլին ոչ նորմատիվային բառեր օգտագործում՝ դժգոհելով լրագրողների աշխատանքից: 4 րոպեում մարզիչն արտաբերել է 58 հայհոյանք:

Հավելենք, որ «Գրիմսբի Թաունը» մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականում է:

 

Նույն շարքից