Սպորտ 

Լուիս Էնրիկեն վերադարձավ Իսպանիայի հավաքական

analitik.am

Լուիս Էնրիկեն վերադարձել է Իսպանիայի հավաքական: Այս մասին հայտնվել է հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորեց 2018 թվականին, սակայն մի քանի ամիս անց հեռացավ՝ իր որոշումը հիմնավորելով ընտանեկան հարցերով: Ավելի ուշ պարզվեց, որ «Բարսելոնայի» նախկին մարզչի 9-ամյա դուստրը պայքարում է քաղցկեղի դեմ: Փոքրիկը մահացավ ամիսներ առաջ:

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականում կփոխարինի իր նախկին օգնականին:

Նույն շարքից