Տնտեսություն 

ԼՀԿ-ում դեռ չեն որոշել, թե ինչպես են քվեարկելու 2020 թվականի պետական բյուջեին

analitik.am

Մենք մոտ 150 առաջարկ ենք արել՝ թե բովանդակային, թե կոնկրետ ծրագրային առումով, իսկ այս պահին դեռ վերջնական որոշում չունենք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու 2020 թվականի պետական բյուջեին:

ԼՀ խմբակցության պատգամավորը նշեց, որ իրենց որոշումը կայացվելու է կառավարության  արձագանքից և պատասխանից հետ:

Նույն շարքից