ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ:
ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»։