Սպորտ 

Մեսսին ստորագրությունով շապիկ է նվիրել «Բորուսիայի» 15-ամյա հարձակվողին

analitik.am

Դորտմունդի «Բորուսիայի» մինչև 19 տարեկանների թիմի հարձակվող Յուսուֆա Մուկոկոն հայտնել է, որ 15-րդ ամյակի կապակցությամբ նվեր է ստացել «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիից:

«Նվեր եմ ստացել իմ կուռքից: Շատ շնորհակալ եմ, Մեսսի»,-Ինսթագրամի իր էջում գրել է երիտասարդ ֆուտբոլիստը ու հրապարկել նվեր ստացած ստորագրությունով շապիկի լուսանկարը:

Հավելենք, որ տղան կարողացել է իր թիմի կազմում անցկացրած վերջին 11 խաղում դառնալ 18 գոլի հեղինակ:

Նույն շարքից