Սպորտ 

Մոուրինիոն հայտարարել է, որ լինելու է իր նոր ֆուտբոլիստների սիրած աղջիկը

analitik.am

Record-ի փոխանցմամբ, «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում Պոչետինոյին փոխարինած Ժոզե Մոուրինիոն իր նոր ֆուտբոլիստների հետ առաջին հանդիպմանը կարողացել է տպավորություն գործել նրանց վրա:

Հանդիպմանը պորտուգալացին մեկնաբանել է նաև նախկինում իր կողմից արած հայտարարությունը, որ երբեք չի մարզի «Տոտենհեմը»: Նա մասնավորապես նշել է, որ դա եղել է միայն հրապարակային կերպար, իսկ հիմա ինքը դարձել է «ընտանիքի անդամ»:

«Ես կլինեմ ձեր հայրը, ընկերը, սիրած աղջիկը: Կլինեմ նա, ում դուք ուզում եք»,-ասել է Ժոզեն:

Մոուրինիոն նաև առանձնազրույց է ունեցել Ուգո Լյորիսի, Հարի Քեյնի, Թոբի Ալդերվեյրելդի, Հարի Ուինքսի, Դելե Ալիի, Էրիկ Դայերի ու Քրիստիան Էրիկոսենի հետ, որոնց համոզել է մնալ ակումբում:

Նույն շարքից