Ռուսաստանի տնտեսության աճը պետք է կայունանա առաջիկա 3 տարիների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Լենտան։
«Ակնհայտ է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում անհրաժեշտ է ոչ միայն համախմբել տնտեսական դրական միտումները, այլև տնտեսական աճը դարձնել առավել կայուն, որակյալ և դինամիկ»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքերով, համապատասխան գերատեսչությունները պետք է ստուգեն և համակարգեն իրենց գործողությունները, և այդկերպ բարձրացնեն քաղաքացիների բարեկեցությունը։
Տնտեսական զարգացման նախարարության վերջին կանխատեսմամբ, այս պահի դրությամբ ՀՆԱ-ի աճը մինչև 2019 թվականի վերջ կլինի 1,3 տոկոս։ Սա 1,1 տոկոսային կետով պակաս է, քան 2018 թ․։