Սպորտ 

Էս ինչ ենք մենք խաղում. «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ բղավել են իրար վրա

analitik.am

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթանակ տոնեց «Լեգանեսի» դեմ խաղում, սակայն, ինչպես երևում է, ցուցադրած վատ խաղն իր հետևանքն ունեցել է:

AS-ը գրում է, որ 1:0 հաշվով ընդմիջման գնալուց հետո հանդերձարանում թիմի անդամները լարված խոսակցություն են ունեցել իրար հետ: «Էս ինչ ենք մենք խաղում»,-ասել է ֆուտբոլիստներից մեկը: Հայտնվում է, որ որոշ ֆուտբոլիստներ նույնիսկ չեն կարողացել զսպել էմոցիաներն ու բղավել են միմյանց վրա, ոմանք ուղղակի լուռ լսել են:

Ընդմիջումից հետո կատալոնական գրանդը երկու գոլ խփեց և հաղթեց 1:2 հաշվով:

Նույն շարքից