Տնտեսություն 

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհվել 13 տնտեսվարողի

Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը նոյեմբերի 5-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 13 տնտեսվարողի:

2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 117 տնտեսվարող: 83 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 37 դիմում մերժվել:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

«ԻՏԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
2. «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ
3.            «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ
4.            «ՎԻԳԻՇԻՆԱ» ՍՊԸ
5.            «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ
6.            «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
7.            «ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱ» Հ/Ձ ՍՊԸ
8.            «ԵՎՐՈ ՏՐԱԿ» ՍՊԸ
9.            «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ
10.          «ՊՐԵՄԻՈՒՄ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ
11.          «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ»  ՓԲԸ
12.          «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ
13.          «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ

Նույն շարքից