Տնտեսություն 

Հայաստանում կոռուպցիա չկա, տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել. Էկոնոմիկայի նախարար

Տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է: Ընդդիմադիրները, ովքեր պնդում են, թե դա հնարավոր չէ, անտեսում են այն փոփոխությունները, որոնք արդեն մեր իրականության մի մասն են: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքերով, Հայաստանում արհեստական մենաշնորհներ չկան ու չեն կարող լինել, կոռուպցիա չկա ու չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու. «Սա այն հեղափոխական փոփոխությունն է, որը մեր տնտեսական կյանքի մի մասն է»:

Ինչ վերաբերում է 7,1 տոկոս տնտեսական ակտիվությանը, նախարարն ասաց, որ այն լավ է. «Համաձայն եմ, որ կարող է ու պետք է լինի ավելի լավ: Տարին մենք կավարտենք առնվազն 7 տոկոս տնտեսական ակտիվությամբ»:

Նույն շարքից