Տնտեսություն 

Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի. Գագիկ Ծառուկյան

analitik.am

Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Տնտեսական հեղափոխության համար ոլորտներում պետք է գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան գումար ստանալ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերը, որ կոռուպցիայի բացակայությունն արդեն վկայում է տնտեսական հեղափոխության մասին:

Ծառուկյանի խոսքերով, կապիտալ ծախսերի համար 400 միլիոն դոլարը, որը պետք է դրվեր ոլորտները զարգացնելու համար, որպեսզի տարեկան 5-15 տոկոս աճ լիներ, բանկում տոկոսներով դրված է. «Վարկ են վերցնում բերում, բայց այն օգտագործելու փոխարեն, տանում դնում են բանկում: Կապիտալ ծախսերը չենք կատարել, ո՞նց կարող է տնտեսական հեղափոխություն լինել»:

Նույն շարքից