Սպորտ 

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության բաժնի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական C դիպլոմի դասընթաց

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

Դասընթացի ուսման վարձը. 50.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 11500496189861 Հայբիզնեբանկ ՓԲԸ

Պահանջվող փաստաթղթեր՝

Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, մասնակցի կողմից տրված լիազորագիր (հայտի և լիազորագրի ձևանմուշները, ինչպես նաև ընդունելության մասրամասները կարող եք գտնել՝ անցնելով հայտարարության վերջում տեղադրված ակտիվ հղումով)

Անձնագիր,

3x4 չափի նկար,

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով,

Դատվածության և հետախուզման առկայության/բացակայության մասին տեղեկանք,

Միջնակարգ կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ,

Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:

Հիշեցնենք, որ նշված բոլոր փաստաթղերը անհրաժեշտ է ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեին սկան տարբերակով։

Մանրամասները՝ այստեղ

Դիմումի ձևը՝ այստեղ

Լիազորագիր՝ այստեղ

ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական B արտոնագրի դասընթաց

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 23-ը և ապրիլի 20-ից մինչև մայիսի 3-ը,  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

Դասընթացի ուսման վարձը. 200.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Նույն շարքից