ՀՀ կառավարության այսօրվա նիստին հաստատվեց Քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերի, դրանց հաշվարկման, վճարման կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները:
Ըստ այդմ՝ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում. առաջին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով:
Երկրորդ խմբի հաշմանդամին՝ 1-ին կետի նշված գումարի 80 տոկոսի չափով, երրորդ խմբի հաշմանդամին՝ դարձյալ առաջին կետով նշված գումարի 60 տոկոսի չափով։
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվելու ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայացրած ցուցակների հիման վրա: