Տնտեսություն 

Սննդամթերքը թանկացել է

analitik.am

2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.4 %-ով, այդ թվում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 1.1 %-ով:

2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.6 % գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.5 % և 20.1 % գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում 1 2019թ. նոյեմբերին 2018 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.6 %, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.1 % գնաճ:

2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 14.5-25.4 %-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 20.5 %-ով:

Մրգի ապրանքախմբում 2019 թ. նոյեմբերին 2018 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.3 %, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ`3.5 % գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 0.6-10.4 %-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Գավառում:

Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 3.9 %-ով: 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.0 %: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08 % տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.3 տոկոսային կետով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.7 % գնաճ: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է յուղերի և ճարպերի 0.1-1.5 % գնաճ (մայրաքաղաքում գնաճը կազմել է 0.8 % ):

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.4 % գնաճ: Ձվի գինը 2019 թ. նոյեմբերին 2018 թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7 %-ով, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0 % գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 0.2-1.7 % գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Գավառում: Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գներն աճել են 0.2 %-ով:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019 թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.7 %, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3 % գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 0.1-0.6 %-ով (մայրաքաղաքում գնաճը կազմել է 0.3 %):

Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1 % գնաճ, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից