Միջազգային 

Ուկրաինան կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել 2020 թվականին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնած բարեփոխումների ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան կկարողանա Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել 2020 թվականին: Այդ մասին երկրի ղեկավարը հայտարարել է հինգշաբթի դատավորների համագումարի ընթացքում, գրում է korrespondent.net-ը:

 

«Այսօր ես հանդես կգամ ողջ Ուկրաինայի առջև իմ նոր ծրագրով, «Ռազմավարություն-2020» բարեփոխումների իմ տեսլականով: Այն նախատեսում է 60 բարեփոխում, հատուկ ծրագրեր, որոնք Ուկրաինան կիրականացնի, որպեսզի վեց տարուց մենք հայտ ներկայացնենք Եվրամիությանն անդամակցության համար»,- ասել է նախագահը:

 

Սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանը և Գերագույն ռադան միաժամանակ վավերացրել էին Ասոցացման մասին համաձայնագիրը:

Նույն շարքից