Միջազգային 

Ուկրաինայում Boeing-ի կործանման վայրում աշխատանքները կարող են հետաձգվել մինչև 2015թ. ԶԼՄ-ներ

Միջազգային փորձագետների աշխատանքն Ուկրաինայում մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման վայրում կարող է հետաձգվել մինչ 2015թ. գարուն՝ վտանգավոր իրավիճակի պատճառով, գրում է Взгляд-ը՝ հղում անելով New Straits Times պարբերականին։

 

«Դա համատեղ որոշում է, որը կայացվել է 3 երկրների կողմից՝ Ավստրալիա, Մալայզիա, Նիդեռլանդներ։ Ուկրաինական կառավարական ուժերի և անջատողականների միջև մարտերը Դոնեցկում տեղի են ունենում գրեթե ամեն օր, ինչը վտանգավոր է դարձնում աշխատանքը»,- հայտարարել է մալայզիական ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բակարը, ով այժմ գտնվում է Կիևում։

 

Այնուամենայնիվ, այժմ Ուկրաինայում գտնվող մալայզիացի փորձագետները կսպասեն «ամենաչնչին հնարավորությանը»՝ աղետի վայր ժամանալու համար, նշել է ոստիկանության ղեկավարը։ Նրա խոսքով՝ իրենց առաջ 2 խնդիր կա՝ ոչ միայն զոհերի իրերի և մնացորդների, այլև հետաքննության համար անհրաժեշտ իրեղեն ապացույցների հավաքումը։

 

Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, զոհվել է 298 մարդ: Այն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը:

Նույն շարքից