Միջազգային 

ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աբխազիա

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել է Աբխազիայի Հանրապետություն` մասնակցելու նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից։ 

Նույն օրը` սեպտեմբերի 24-ին, ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Սուխում քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան N9 հայկական դպրոց և մասնակցել դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը: 

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումն Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հանրապետություններում պետական շինարարության գործընթացները և նշել Արցախի ու Աբխազիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ ներուժը:  

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին Աբխազիայում ուղեկցում է ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

Նույն շարքից