Միջազգային 

Յացենյուկը Նյու Յորք է մեկնել էկոնոմ դասով, սակայն մնացել է շատ թանկ հյուրանոցում. ԶԼՄ-ներ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք է մեկնել էկոնոմ դասով, սակայն մնացել է ամենաթանկ հյուրանոցներից մեկում, այդ մասին հայտնում է Обозреватель-ը՝ Facebook սոցկայքի օգտատերերին հղումով:


«Ասացե՛ք, խնդրում եմ, ինչո՞ւ թռչել էկոնոմ դասով և մնալ Նյու Յորքի ամենաթանկ հյուրանոցում, որտեղ ամենաէժան համարն արժե 1035 դոլար։ Չէ՞ որ դա վերացնում է վստահությունը նրա հանդեպ, այն ամենի, ինչ նա ասում է։ Եվ պարտադի՞ր էր, որ իր շքախումբն այնտեղ մնար»,- գրել է օգտատեր Գալինա Պավլիվան՝ նշելով, որ նույն կարգի հյուրանոցներն այդ քաղաքում 2-3 անգամ էժան են։

Նույն շարքից