Միջազգային 

ԱՄՆ Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին

Միացյալ Նահանգները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:



Անկարայում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղական ահաբեկչական կազմակերպության դեմ Միացյալ Նահնագների գլխավորած կոալիցիայի կողմից սկսված հարձակումները կարող են ահաբեկչության պատճառ դառնալ Թուրքիայում: Ընդ որում, դեսպանության համոզմամբ` թիրախում հատկապես լինելու են ամերիկացիները կամ ամերիկյան կազմակերպությունները: Ուստիև, ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լինել ծայրաստիճան ուշադիր և զգոն:

Նույն շարքից