Միջազգային 

ԻԼԻՊ-ի դեմ ռմբակոծություններին մասնակցում է ԱՄԷ-ի քաղաքացի կին օդաչու

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի Մարիամ ալ Մանսուրին մասնակցել է Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման դիրքերի օդային հարվածներին: Նա Էմիրությունների առաջին կին քաղաքացին է, ով մասնակցում է ահաբեկչական խմբավորման դեմ ռմբակոծություններին: 35-ամյա Մարիամ Մանսուրին Ֆ-16 օդանավով, մյուս օդանավերի հետ, ռմբակոծել է ԻԼԻՊ-ի դիրքերը:


2007թ.-ից  նա աշխատում է ռազմաօդային ուժերում, երբ օրենքի փոփոխությունից հետո կանանց թույլատրվել է աշխատել ռազմական ավիացիայում: Մարիամ ալ Մանսուրին նշել է, որ դա իր երազանքն էր:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Խալիդ բեն Սալմանը նույնպես մասնակցել է ԻԼԻՊ-ի դեմ ռմբակոծություններին:

Նույն շարքից