Միջազգային 

Պաշտոնական Թեհրանը մտադիր է շարունակել իր միջուկային ծրագիրը

Պաշտոնական Թեհրանը մտադիր է շարունակել իր միջուկային ծրագիրը, այդ թվում` ուրանի հարստացումը` միջազգային իրավունքի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

 

«Մենք նպատակամղված ենք շարունակելու մեր խաղաղ միջուկային ծրագիրը, այդ թվում ուրանի հարստացումը: Ինչպես նաև` մտադիր ենք ամբողջությամբ օգտվել այդ իրավունքից, իրանական հողում, միջազգային իրավունքի շրջանակում: Մենք անկեղծորեն և բարի կամք դրսևորելով հավատարիմ ենք բանակցությունների շարունակմանը, որոնք կհիմնվեն փոխադարձ հարգանքի վրա»,- itar-tass-ի հաղորդմամբ` ասել է Ռոուհանին:

 

Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձգձգումը բացասաբար կանդրադառնա տնտեսության, անվտանգության, տարածաշրջանի և այլ երկրների զարգացման վրա:

Նույն շարքից