Տնտեսություն 

Գյուղատնտեսության ոլորտում, այո, վիճակագրորեն ունենք անկում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Գյուղատնտեսության ոլորտում, այո, վիճակագրորեն ունենք անկում: Բայց պետք է հասկանանք, թե որքանով այն կապ ունի նախկինում արձանագրված օրինակ կեղծ մթերումներi, կեղծ արտահանումների հետ: Հայաստանից իբր խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյաkներ են ներկրել, որ ձևակերպեն որպես հայկական կոնյակ: Մենք փակել ենք այդ ճանապարհները: Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ են բերել, հայկականի տակ ձևակերպել, փակել ենք այդ ճանապարհն ու ճիշտ ենք արել: Այսօր գյուղատնտեսության ոլորտում ունենք արտահանման աճ, պատրաստի սննդի արտահանման աճն օրինակ կազմում է 14,9 տոկոս, բուսական ծագման արտադրանքի՝ 15,2 տոկոս: Ներսի տնտեսությունը սկսել է աշխատել»,-ասաց կառավարության ղեկավարը:

Նույն շարքից