Տնտեսություն 

Մեր գործերը լավ են, անցել ենք Վրաստանից, իսկ հաջորդ տարի կանցնենք Ադրբեջանից. Նիկոլ Փաշինյան

Իրականում մեր գործերը լավ են: Սա ամենակարևոր նորությունն է: Մեր գործերն ավելի են լավանալու: Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ մի ցուցանիշ ներկայացնել, որը շատ սիմվոլիկ և գուցե պատմական նշանակություն ունի: 2019 թվականին ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր սիրելի Վրաստանից: Մենք վրաց ժողովրդին ու Վրաստանին լավագույնն ենք մաղթում, հույս ունենք, որ իրար կօգնենք ավելի մրցունակ ու ուժեղ երկրներ կառուցել: 2020 թվականի արդյունքներով մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում ՀՀ-ն գրեթե միշտ եղել է վերջինը, իսկ 2020 թվականին լինելու է առաջինը: Սա է տնտեսական հեղափոխության դրոշը, որը տանում է ՀՀ ազատ, արժանապատիվ, աշխատասեր քաղաքացին»:

Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացուն իր ուղերձը չի փոխվել. «Ես էլի շարունակում եմ ասել՝ սիրելի հայրենակիցներ, կարևոր չէ՝ դուք հավատում եք իշխանությանը կամ ընդդիմությանը, թե՝ ոչ, կարևոր է, որ դուք հավատաք ձեզ, ձեր ուժին, տաղանդին, ձեր քաղաքացիությանը, մեր ընդհանուր հայրենիքին, մեզանից յուրաքանչյուրի անհատական ջանքին: Մենք այդ բանձաևի իրավացիությունն ապացուցել ենք: ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է: Ես կոչ եմ անում, որ հայությունը 2020-ին առավել հետևողական գործի «ՀՀ և Արցախի ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը ես եմ» բանաձևով»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից