Միջազգային 

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որը մայիսին ստորագրել էին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, հայտնում է РИА Новости-ն։

 

Անհրաժեշտ 226 ձայնի փոխարեն կողմ է քվեարկել 441 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք, ձեռնպահ է մնացել մեկ պատգամավոր։

 

ԵՏՄ պայմանագիրը բազային փաստաթուղթ է, որն ամրագրում է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելուց հետո ինտեգրման հաջորդ փուլին անցման մասին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները: Այն ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում։ 

Նույն շարքից