Աբխազիայի կառավարությունը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, գրում է gazeta.ru-ն:
Աբխազիայի փոխվարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ «Աբխազիայի օրենքների համաձայն՝ կառավարությունը հրաժարական է տալիս»:
Երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանը:
Նշվում է, որ կառավարությունը կշարունակի իր պարտականությունների կատարումը մինչ նոր կառավարության ձևավորումը: