Տնտեսություն 

Պարենի համաշխարհային գները նոյեմբերին աճել են

Դեկտեմբերի 5, 2019 թ., Հռոմ- Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին զգալիորեն աճել են՝ հասնելով երկու տարվա ընթացքում գրանցված առավելագույնին, ինչը պայմանավորված է մսամթերքի և բուսական յուղերի միջազգային գների աճով:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում միջին հաշվով կազմել է 177.2  նիշ՝ հոկտեմբեր ամսվա համեմատ աճելով 2.7 և  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 9.5 տոկոսով:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերին աճել է 10.4 տոկոսով, քանի որ բարձրացել է արմավենու յուղի գնառաջարկը` ներմուծման համաշխարհային պահանջարկի, բիովառելիքի արտադրության ավելացման և հաջորդ տարի մատակարարման ծավալների հնարավոր նվազման պատճառով: Բարձրացել են նաև հլածուկի և սոյայի յուղի արժեքները:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 4.6 տոկոսով, ինչը ամսվա կտրվածքով գրանցված ամենամեծ աճն է վերջին տասնամյակի ընթացքում: Առավելագույնը աճել են խոշոր և մանր եղջերավոր անասունների մսամթերքի գները, ինչը պայմանավորված է ներմուծման մեծ պահանջարկով, հատկապես Չինաստանի կողից` տարեվերջյան տոնակատարություններին ընդառաջ: Բարձրացել են նաև խոզի և թռչնամսի գները:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերի համամատ աճել է 1.8 տոկոսով, ինչը պայմանավորված է նրանով, որ եկող տարի ակնկալվում է, որ շաքարավազի համաշխարհային սպառումը կգերազանցի արտադրությանը, որին կնպաստի  Թաիլանդում, Հնդկաստանում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում շաքարեղեգի աճեցման ոչ նպաստավոր պայմանները:

Մինչդեռ, աշխարհի առաջատար ցորեն արտահանողների շրջանում ուժեղ մրցակցության պատճառով, ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 1.2 տոկոսով: Բրնձի գինը նույնպես նվազել է, իսկ ԱՄՆ-ից եգիպտացորենի արտահանման գինը նվազման տենդենց ունի, հակառակ նրան, որ Արգենտինայից և Բրազիլիայից արտահանման գները ընդհանուր առմամբ կայուն են եղել:

Հոկտեմբեր ամսվա համեմատ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը էապես բարձրացել է ՝ պայմանավորված նրանով, որ Եվրոպայում կաթի արտադրությունը անցել է սեզոնային ցածր մակարդակի, իսկ համաշխարհային պահանջարկը մնում է բարձր:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից