Միջազգային 

Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայից փախստականների թիվը, ովքեր ապաստան են գտել Թուրքիայում, գերազանցել է 1,5 միլիոնը, գրում է kommersant.ru-ն:

 

«Մեր սահմանները բաց են: Մենք արդեն ցույց ենք տվել, որ պատրաստ ենք կիսվել այն ամենով, ինչ ունենք: Ընդհանուր առմամբ, Սիրիայից Թուրքիա ժամանած փախստականների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը»,- ասել է Դավիթօղլուն:

 

Այժմ 1,5 միլիոնից միայն մոտ 300 հազարն է ապրում փախստականների համար նախատեսված ճամբարներում: Փախստականների օգնության համար Թուրքիան արդեն մոտ 4 միլիարդ դոլար է ծախսել:

Նույն շարքից