Սպորտ 

ԻՖՖ-ն որոշել է Մեսսիի արձանը տեղադրել Մադրիդում

analitik.am

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է տեղադրել «Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսի արձանը: Մեսսի արձանը տեղադրվելու է Մադրիդի Լաս-Ռոսաս քաղաքում:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ արգենտինացու արձանը հայտնվելու է Ալֆրեդո դի Ստեֆանոյի, Պելեի ու Մարադոնայի արձանների հարևանությամբ: Ֆեդերացիայում մեկ հարց կա, որը դեռ չի որոշվել՝ երբ տեղադրել արձանը՝ հիմա, թե այն բանից հետո, երբ Մեսսին կավարտի կարիերան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Լեոնել Մեսսին ստացավ իր կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակը»:

Նույն շարքից