Միջազգային 

Համայն Ռուսիո պատրիարքը ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորում է ցանկացել

analitik.am

 Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ընդունել է Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումից բացի, կողմերը խոսել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Կիրիլը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը շուտափույթ կարգավորում կունենա խաղաղ ճանապարհով:

Շեյխուլիսլամը շնորհակալություն է հայտնել Համայն Ռուսիո պատրիարքին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նրա ներդրած ջանքերի համար: Ալլահշուքյուր Փաշազադեն ևս հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունն ի վերջո կավարտվի:

Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարը Կիրիլին է փոխանցել նաև Իլհամ Ալիևի հրավերը` այցելելու Ադրբեջան:

Նույն շարքից