Միջազգային 

Էրդողանի մեկնումը Նյու Յորքից ուղեկցվել է սկանդալով

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շենքից հեռանալը ուղեկցվել է սկանդալով: Ինչպես հաղորդում է  թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ՄԱԿ-ի շենքից Էրդողանի հեռանալու ժամանակ մի խումբ մարդիկ բողոքի ցույց են իրականացրել Թուրքիայի նախագահի դեմ:


Էրդողանի կողմնակիցները սովորության համաձայն փորձել են ցրել ցուցարարներին: Էրդողանի թիկնապահների և ցուցարարների միջև լեզվակռիվ է սկսվել, կողմերը մեկը մյուսին հայհոյանքներ են ուղղել: Արդյունքում գործին միջամտել է ամերիկյան ոստիկանությունը, ով  փորձել է հանգստացնել երկու կողմերին:

 

Էրդողանի դեմ մի խումբ անձինք բողոքի ցույց են իրականացրել նաև այն հյուրանոցի առաջ, որտեղ նա իջևանել էր:

Նույն շարքից