Միջազգային 

Ուկրաինայի կառավարությունը հաստատել Է պատժամիջոցները հազարից ավելի քաղաքացիների դեմ

analitik.am

 Ուկրաինայի նախարարների կաբինետը հանրապետության Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քննարկմանն է ներկայացրել 209 ընկերությունների եւ հազարից ավելի ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններին աջակցելու համար: Ինչպես տեղեկացնում է  Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը, այդպիսով՝ նախարարների կաբինետը հավանություն Է տվել օգոստոսի 12-ին խորհրդարանի կողմից առաջարկված «Պատժամիջոցների մասին» օրենքին:

 

Ընկերությունների անվանումները եւ նրանց անունները, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվելու, չեն նշվում. նրանց վերաբերյալ որոշումներ կընդունվեն Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդում:

 

Ուկրաինայի նախարարների կաբինետը առաջարկում Է արգելել այն քաղաքացիների մուտքն Ուկրաինայի տարածք, որոնց կվերաբերեն պատժամիջոցները, ինչպես նաեւ ռեզիդենտ-իրավաբանական անձանց արգելել կապիտալի դուրսբերումը երկրի սահմաններից:

Նույն շարքից