Միջազգային 

Ադրբեջանը լավ երկիր է, ունի լավ ղեկավար. Ժիրինովսկի

analitik.am

Ադրբեջանի հասցեին նախկինում շատ կտրուկ և բացասական արտահայտվող Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Բաքվում հայտարարել է, որ «Ադրբեջանը հիանալի երկիր է, որը լավ զարգանում է»:

 

«Հիանալի երկիր, հիանալի ղեկավար»,- ԱՊԱ գործակալությունը մեջբերում է Ժիրինովսկու խոսքերը:

 

Նշելով, որ Ադրբեջանում շատ լավ պահպանվել են ռուսալեզու դպրոցները, նա հավելել է, որ լավ կլիներ մեծացնել այդ դպրոցների թիվը:

 

Ժիրինովսկուն Ադրբեջանում ընդունել է նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները բարեհաջող զարգանում են տարբեր ոլորտներում, նշվել է միջխորհրդարանական համագործակցության դերը կապերի ամրապնդման գործում:

Նույն շարքից