Միջազգային 

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում իր տեսակետն արտահայտեց շատ ուժեղ և հստակ. Ջոն Հեֆերն

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում տարածաշրջանում առկա շատ հարցերի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց շատ ուժեղ և հստակ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ջոն Հեֆերնը, ով Նյու Յորքում մասնակցում էր «Արմթեք-2014» ամենամյա համաժողովին: 
 

«Որևէ անակնկալ չկար, նա ուժեղ տեսակետներ ունի տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ, սա տարածաշրջան է, որտեղ դժվարլուծելի հարցեր կան: Հայաստանն այս տարածաշրջանում շատ լուրջ մարտահրավերների է առերեսվում, և նախագահն իր տեսակետն արտահայտեց շատ ուժեղ կերպով և շատ հստակ»,- ասաց ԱՄՆ դեսպանը:

«Ինձ համար հաճելի է, որ Նախագահը կարողացել է գալ ՄԱԿ և արտահայտել իր տեսակետները: Ինչպես գիտեք, նա նաև մի քանի այլ կարևոր հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում և այսօր մասնակցում է «Արմթեք-2014» համաժողովին»,- ավելացրեց Ջոն Հեֆերնը:

Նույն շարքից