Միջազգային 

Էրդողանը Սիրիայի օդային տարածքը մասամբ փակելու անհրաժեշտության մասին է հայտնել

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սիրիայի օդային տարածքը մասամբ փակելու անհրաժեշտության մասին` երկրի որոշ շրջանների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է interfax.ru-ն:

 

Էրդողանի խոսքով` այս հարցն արդեն քննարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

 

Բացի այդ, Թուրքիայի նախագահը հանդես է եկել թուրք-սիրիական սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելու նախաձեռնությամբ` Սիրիայից փախստականների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով:

 

Թուրք նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել պայքարել ինչպես «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման, այնպես էլ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ:

Նույն շարքից