Միջազգային 

Մամեդյարովը ՄԱԿ-ի ԳԱ նիստում անդրադարձել է ԼՂ խնդրին

analitik.am

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստում, որի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև ԼՂ խնդրին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 

Նա հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի տարածքի ավելի քան 20 տոկոսն օկուպացնելու», «ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեային մոլորեցնելու» և «ՄԱԿ-ի ԱԽ -ի ընդունած բանաձևերը չկատարելու համար»:

 

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելու օգտին: Էրդողանը հերթական անգամ հայտնել է ստատուս-քվոյի անընդունելիության մասին:

Նույն շարքից