Միջազգային 

Բելգիան միացել է իսլամիստների դեմ պայքարի կոալիցիային

analitik.am

Բելգիան միացել է «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարող ուժերի միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նման որոշում է կայացրել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը:

 

Հստակեցվում է, որ խոսքը, մասնավորապես, Իրաքում իսլամիստների դեմ պայքարելու մասին է: Սիրիայում Բելգիայի օդուժի մասնակցության հարցը չի դիտարկվում:


Իսլամիստների դեմ պայքարի համար Բելգիան վեց F-16 կործանիչ կուղարկի: 

 

Այդ երկրի վարչապետ Պիտեր դե Կրեմի խոսքով` Իրաք կուղարկի նաև 120 զինվորական` թռիչքային և տեխնիական անձնակազմից: Բելգիայի մասնակցությունը ռազմական գործողություններին ակնկալվում է վաղվանից:

Նույն շարքից