Միջազգային 

Մահմուդ Աբասը Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների ցեղասպանության մեջ

analitik.am

Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում: Նման մեղադրանք  է հնչեցրել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը, հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրները: «Միջազգային հարությանը կոչ եմ անում պատժել Իսրայելին` Գազայի հատվածում հանցագործությունների համար», - հայտարարել է նա` ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից:


Մահմուդ Աբասը նշել է, որ Պաղեստինը բանակցություններ չի վարի Երուսաղեմի հետ, քանի դեռ չի դադարեցվել շրջափակումը: Իր հերթին Իսրայելի արտգործնախարար  Ավիգդոր Լիբերմանը  Պաղեստինի առաջնորդի ելույթը սադրանք է անվանել:

 

Թերթը հիշեցնում է, որ Գազայի հատվածում 50-օրյա հակամարտությունը խլել է շուրջ 200 պաղեստինցու եւ 73 իսրայելցու կյանք:

Նույն շարքից