Միջազգային 

Կահիրեի դատարանը կկայացնի Մուբարաքի դատավճիռը

analitik.am

Կահիրեի քրեական դատարանը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը կկայացնի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ հրատարակչության՝ տեղացի դիտորդները ենթադրում են, որ այս անգամ Մուբարաքին կարող են արդարացնել կամ էլ դատարանը զգալի կմեղմացնի վճիռը: «Սակայն անգամ արդարացնող վճռի պարագայում Մուբարաքը կալանքի տակ կմնա. 2014-ի մայիսին նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել եւ երեք տարով ազատազրկվել կոռուպցիայի գործով», - հայտնում է աղբյուրը:

2012-ի հունիսին Մուբարաքն ու Եգիպտոսի ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ Ադլին, ըստ աղբյուրի, Կահիրեի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էին դատապարտվել, սակայն 2013թ. հունվարի կեսերին Եգիպտոսի վճռաբեկ դատարանը բավարարել էր նախկին նախագահի փաստաբանների բողոքարկումը եւ նոր լսումներ նշանակել:

Նույն շարքից