Միջազգային 

Գերագույն ռադայի ընտրություններին կմասնակցի 29 կուսակցություն

analitik.am

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է կուսակցությունների գրանցումը Գերագույն ռադայի ընտրություններում: Ընդամենը թույլատրվել Է ընտրարշավին մասնակցել 29 քաղաքական միավորումների, տեղեկացնում է  ՈՒՆԻԱՆ-ն:

Գրանցման վերջին օրը՝ սեպտեմբերի 26-ին, ԿԸՀ-ն հաստատել է «Ընդդիմադիր դաշինք», «Աջ սեկտոր» կուսակցությունների, Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցության, Կոմկուսի եւ այլ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին:

Ավելի վաղ Ուկրաինայի ԿԸՀ-ն գրանցել էր վարչապետ Արսենի Յացենյուկի եւ Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի «Ժողովրդական ճակատը», «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» նախագահամետ շարժումը, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» եւ այլ կուսակցություններ:

Դնեպրոպետրովսկի մարզի միամանդատ ընտրատարածքում թեկնածու է գրանցվել «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը, որը Ռուսաստանի կողմից հետախուզման մեջ է հայտարարվել ահաբեկչական գործունեության կոչեր անելու, ինչպես նաեւ 1990-ական թվականների սկզբին չեչեն անջատականների հետ կապեր ունենալու համար:

Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները նշանակված են 2014 թվականի հոկտեմբերի 26-ին:

Նույն շարքից