Միջազգային 

Ռուսաստանը նենգորեն խախտել է այդ համաձայնագրերը. Սահակաշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook սոցցանցում գրել է, որ Վրաստանը 4 անգամ համաձայնագիր է ստորագրել Ռուաստանի հետ, որոնք շատ նման են Մինսկի համաձայնագրին, գրում է Обозреватель-ը։

 

«Եվ ամեն անգամ Ռուսաստանը նենգորեն խախտել է այդ համաձայնագրերը։ Օրինակ` 1993թ. հուլիսին ստորագրվել են Սոչիի համաձայնագրերը՝ անջատողական և կառավարական զորքերը հավասար հեռավորության վրա ետ տանելու վերաբերյալ։ Վրացական զորքերը ետ տարան իրենց հրետանին և զրահատեխնիկան և թույլ տվեցին ռուսական «հումանիտար» շարասյուներին անխոչընդոտ տեղաշարժվել։ Շևարդնաձեն հայտարարեց, որ վրացական դիվանագիտության ջանքերով խաղաղություն հաստատվեց և կոչ արեց մարդկանց վերադառնալ նախկին կյանքին։ Դրանից անմիջապես հետո հրադադարը խախտվեց...»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Մինսկում անցկացվել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի եռակողմ հանդիպում՝ Ուկրաինայի, ՌԴ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նույն օրն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է հրադադարի մասին հրամանագիրը: Սեպտեմբերի 20-ին Մինսկում բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են հրադադարի 9 կետերը:

Նույն շարքից